
Armlur.am ի տեղեկություներով` ՀՀ ԳՆ ՍԱՊԾ նորանշանակ պետ Արմեն Հայրապետյանը նշանակվելուց անմիջապես հետո սկսել է կադրային փոփոխություններ իրականացնել: Նա սկսել է իր ընկերներին ու մտերիմներին նշանակել արդեն իսկ թափուր պաշտոններում:
Ի դեպ, վերջերս էլ Հայրապետյանը ՍԱՊԾ է բերել սփյուռքի նախարարության աշխատակիցներից մեկին, ով մասնագիտությամբ թուրքագետ է և առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի որդին է: Թե թուրքագետն ինչ որոշումներ է կայացնելու սննդամթերքի ոլորտում, առնվազն տարօրինակ է:
Հիշեցնենք, որ նորանշանակ պետը նույնպես այս ոլորտի մասնագետ չէ. նա նախկինում սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարն էր:
Պարզելու համար՝ արդյոք վերոնշյալ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, դիմեցինք ՍԱՊԾ մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանին, ով ասաց որ ինքն այլևս չի աշխատում այդ կառույցում.