
Երեւանի տրանսպորտային երթուղիներում գործող ավտոբուսներում քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում են WiFi կապով ապահովելու ուղղությամբ աշխատանքները: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից armlur .am-ին հայտնում են, որ Տարոն Մարգարյանը հանձնարարել է WiFi կապով ապահովել նաեւ մայրաքաղաքի մարդաշատ վայրերը, այգիներն ու պուրակները: Զեկուցվել է, որ գեղարվեստական խորհուրդը հավանություն է տվել Կարա Բալայի արձանը Աբովյան փողոցում վերատեղադրելու հարցին: