Դորտմունդի «Բորուսիա»-ն Գերմանիայի առաջնության 14-րդ տուրում կարողացել է հաղթել «Հոֆենհայմ»-ին: Խաղի մասին իրենց կարծիքներն են հայտնել դորտմունդյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
«Շատ կարևոր հաղթանակ՝ նվիրված մեր երկրպագուներին: Շնորհակալություն հզոր աջակցության համար»,- նշել է Մխիթարյանը:
«Շատ լարված խաղ էր, սակայն մթնոլորտն անկրկնելի էր: Թեթևություն եմ զգում, բայց ուրախանալու համար դեռ վաղ է: Այսօր իմ թիմը հիանալի տեսք ուներ, և արժանի է 3 միավորի: Մեր բախտը բերեց», – նշել է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: