12 գյուղ դեռ սպասում է գազամատակարարման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արագածոտնի մարզի 12 համայնքների բնակիչների գազամատակարարման հարցը դեռ շարունակում է օդից կախված մնալ, թեեւ պատկան մարմինները խոստացել էին, որ այն երկու օրվա ընթացքում լուծում կստանա: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Հայաստանի Արագածոտնի մարզի թվով 12 համայնքներում դեռեւս երկու տարի առաջ իրականացվել են գազաֆիկացման աշխատանքներ, սակայն գյուղերի բնակիչները մինչ օրս դեռեւս գազ չունեն: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրուցում եւս մեկ անգամ խոստացավ, որ մոտ օրերս նշված գյուղերի բնակիչները գազ կունենան: «Նախորդ շաբաթ Կառավարությունը որոշում է կայացրել եւ կարճ ժամանակահատվածում հանձնման-ընդունման գործընթացը կլինի, որից հետո մարդիկ գազ կունենան»,- խոստացավ Արագածոտնի մարզպետը:




Լրահոս