«Վլադիմիր Պուտին, օգնի՛ր մեզ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում վարչապետի և նախագահի հրաժարականը պահանջող զանգվածային ակցիաների մասնակիցներն օգնություն են խնդրել Վլադիմիր Պուտինից:

Ուրբաթ բազմահազարանոց ցույցի ընթացքում բողոքողներն այրել են անվադողերը և քարեր գցել ոստիկանների վրա, ովքեր, ի պատասխան, ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել:

Հարյուրավոր ցուրարարների հաջողվել է հասնել Ազգային պալատի՝  նախագահի նստավայրի մոտ, որի տարածքի մուտքը սահմանափակ է արդեն շատ տարիներ:
Ցուցարարները մեղադրում են ԱՄՆ-ի ներկայիս իշխանություններին աջակցելու մեջ և պահանջում են երկրի նախագահ Միշել Մարտելիի և վարչապետ Լորան Լամոտայի հրաժարականը:

Ակցիայի որոշ մասնակիցներ կրում էին Ռուսաստանի նախագահի դիմանկարները, ով, իրենց կարծիքով, կարող է ստեղծված իրավիճակում պաշտպանել Հաիթիի բնակիչներին:

«Վլադիմիր Պուտին, խնդրում ենք, օգնի՛ր մեզ», – գրված է պաստառների վրա:

Սա վերջին ամսվա ընթացքում արդեն երրորդ հակակառավարական ակցիան է: Ընտրությունները Հաիթիում պետք է անցկացվեին դեռևս 2011-ին, սակայն հետաձգվել են կառավարության և սենատի միջև եղած հակասությունների պատճառով:




Լրահոս