
“Սեքսը մեծ քաղաքում” սերիալում Սամանտայի դերակատար դերասանուհի Քիմ Քեթրոլը, նկարահանվել է Nintendo-ի Super Mario նոր խաղի գովազդային հոլովակում:
Գովազդում Քեթրոլը Մարիոյին նկարագրում է որպես տղամարդ, որի վրա նա միշտ կարող է հույսը դնել, երբ ցանկանում է զվարճանալ: Քեթրոլի մասնակցությամբ գովազդը հեռուստաէկրաններին է հայտնվել հունիսի 11-ին: Գովազդը եթերում կլինի 2 շաբաթ: Nintendo-ում նշել են, որ գովազդը նախատեսված է այն կանանց համար, ովքեր ցանկանում են զվարճանալ: