Մեգան Ֆոքսն ավտովթարի է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան հայտնի դերասանուհի Մեգան Ֆոքսն ու նրա ամուսինը՝ Օստին Գրինը, Լոս Անջելեսում ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ են ընկել:

Դերասանները եղել են իրենց Range Rover մեքենայում: Mini Cooper-ը, ով շարժվում էր հանդիպակաց գոտով, բախվել է դերասանների ավտոմեքենային: Ճակատային բախում չի եղել, սակայն ամենագնացի անվադողերը պայթել են:

Կինոէկրանի աստղերը թեթևակի վախեցել են, սակայն բուժօգնության կարիք չի եղել: Պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը հարբած է եղել. տեղեկացնում է ТАСС-ը: Վերջինս ձերբակալվել է, և նրա ազատարձակման համար դատարանը 30 հազար դոլար գրավ է պահանջում:




Լրահոս