Կառլո Անչելոտին և «Ռեալ»-ը համաձայնության են հասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ համաձայնության է  հասել պայմանագրի երկարաձգման մասին. հայտնում է Marca-ն:

Նոր պայմանագրի պայմանների համաձայն՝ իտալացի մասնագետը կղեկավարի մադրիդյան ակումբը մինչ 2017-ը:  «Արքայական ակումբ»-ը մտադիր է պայմանագրի երկարաձգման մասին հայտարարել 2015թ. սկզբին:

Հիշեցնենք, որ Անչելոտին գլխավորել է իսպանական ակումբը 2013/14թթ.: Այն Անչելոտիի գլխավորությամբ նախորդ մրցաշրջանում հաղթել է Իսպանիայի գավաթն ու Չեմպիոնների լիգան:

 




Լրահոս