
Հունիսի 10-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները “Հրազդան” տոնավաճառի մոտից բերման են ենթարկել 59-ամյա Սլավա Կ.-ին, որը նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, տոնավաճառի ավտոկանգառում, մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 25.000 դրամ: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ գողոնն առգրավված է, կատարվում է նախաքննություն: