
«Ցանկացած մեկին, ով խոսքով կամ դոլարով բարոյական կամ նյութական աջակցություն կցուցաբերի, գետնի տակից կգտնենք և խորը գետնի տակ կթաղենք», – այսպես է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն արձագանքել ուկրաինական քաղաքական գործիչների՝ Գրոզնիում բանդիտների գործողությունները հավանության արժանացնելու փաստին: Նա հայտարարել է, որ կարգադրել է նրանց դեմ քրեական գործ հարուցել, ձերբակալել և բերման ենթարկել Չեչնիա:
Բացի այդ՝ Կադիրովը սոցցանցում հայտնել է, որ Չեչնիայում ոստիկանի սպանության համար պատասխան կտա ոչ միայն գրոհայինը, այլև՝ նրա ողջ ընտանիքը:
Ահաբեկիչների հարազատներին արտաքսելու են հանրապետությունից, իսկ նրանց տները կհավասարեցվեն գետնին. տեղեկացնում է Россия 24-ը: