
Բելառուսի քննչական կոմիտեի ստորաբաժանումներից մեկը քրեական գործ է հարուցել Ադրբեջանի մի խումբ քաղաքացիների նկատմամբ:
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նոյեմբերի 26-ին Ադրբեջանի մի քաղաքացի իր մի խումբ հայրենակիցների հետ Մինսկի փողոցներից մեկում ծեծի է ենթարկել թիվ 95 ավտոբուսի վարորդին և ևս 3 ուղևորի:
Ադրբեջանցիները մեղադրվում են չարամիտ խուլիգանության մեջ: Քննչական խմբի անդամները պարզում են դեպքի հանգամանքները: