ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար և երկրի նախագահի պաշտոնի հնարավոր հավակնորդ Հիլարի Քլինտոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն տեղեկատվական պատերազմ է սկսում Ռուսաստանի հանդեպ: Այս հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ ամերիկյան կոնգրեսը 411 «կողմ» 10 «դեմ» ձայներով ընդունել է թիվ 758 բանաձևը, որը լրատվամիջոցներն անվանել են հակառուսական բանաձև:
Այդ փաստաթղթում Ռուսաստանը մեղադրվում է Ուկրաինայում կատարվող դեպքերի համար:
«Ժամանակն է խոստովանել, որ Ռուսաստանը, Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ, սպառնալիք է եվրոպական անվտանգությանը և այդ տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերին», – հայտարարել է կոնգրեսմեն Էլիոտ Էնգելը:
Փաստաթղթից հետևում է, որ Ռուսաստանը մեղավոր է Ուկրաինայում, Վրաստանում և Մոլդովայում ստեղծված իրավիճակի մեջ: Կոնգրեսմեններն Օբամայից պահանջում են վճռական գործողություններ ձեռնարկել Ռուսաստանի դեմ. տեղեկացնում է vesti.ru-ն: