Ճանապարհային ոստիկանությունը ստուգայցեր է անցկացրել Երևանում և Լոռու մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքում անցկացված հերթական ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 44 ավտոմեքենա. 32 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 12-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:

Նույն օրը՝ ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհային ոստիկանության կողմից ստուգայց է անցկացվել նաև Լոռու մարզում: Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 14 ավտոմեքենա. 10 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 4-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:




Լրահոս