Բերման է ենթարկվել Մալաթիայի շուկայի հարակից տարածքից
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 5-ին, ժամը 09.30-ին, Երևան քաղաքի Մալաթիայի շուկայի հարակից տարածքից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Մխիթար Խ.-ն, որը նոյեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Հայտնաբերվեց Վանաձորի Բանյոյի փողոցում
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորիվ, դեկտեմբերի 5-ին, ժամը 9.55-ին, Վանաձորի Բանյոյի փողոցի թիվ 4 շենքի մոտից հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1958 թ. ծնված Աշոտ Օ.-ն, որը նոյեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի /գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը/ 1-ին մասի մեղադրանքով:
Հայտնաբերվեց Արարատ քաղաքի գերեզմանատան հարակից տարածքում
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 5-ին, ժամը 09.30-ին, Արարատ քաղաքի գերեզմանատան հարակից տարածքից բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Արամ Ա.-ն, որը նոյեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել
Հոկտեմբերի 5-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1978 թ. ծնված Արթուր Մ.-ն, որը 2013 թ. օգոստոսի 20-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքք 178 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: