ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ պատգամավոր, ՀՀ արդյունաբերական պալատի նախագահ, ՀՀԿ-ական Մարտին Սարգսյանը 2007 թվականին Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար, իր սանիկ Սարգիս Հովհաննիսյանին` Կադիլակ Սերոժին, առաջարկել է իրենց մոտ հրավիրել ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանին` Բելաջիոյի Գրիշին (այդ օրերին խոսվում էր, որ Մարգարյանն ուզում է եղբորը թաղապետ դարձնել), եւ նրանից խոստում կորզել, որ Մարգարյանն ու նրա եղբայր Սերժը Հովհաննիսյանի աթոռի վրա «աչք չունեն»: Հանդիպումը կայացել է, Մարտին Սարգսյանը սկսել է «հայհոյանքներ ուտել»` հայտարարելով, որ ինքն ու իր եղբայր Արմեն Սարգսյանը Հովհաննիսյանի աթոռի վրա «աչք չունեն»՝ նույնը առաջարկելով Մարգարյանին: Սակայն վերջինս հրաժարվել է հայհոյանքներից` ասելով, թե «տղավարի խոստանում եմ, որ մենք աչք չունենք Սերոժի աթոռի վրա»: Հանդիպումից 4 տարի անց Սարգիս Հովհաննիսյանն անակնկալ հրաժարական տվեց Շենգավիթի թաղապետի պաշտոնից, ու նրան փոխարինեց «հայհոյանքներ կերած» Մարտին Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը:




Լրահոս