
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ գրուպ»-ը հայտնվել է դատարանում՝ 6.000 դոլարը հետ ստանալու նպատակով:
Armlur.am-ը պարզեց, որ մայիսի 6-ին «ՍԱՍ գրուպ»-ը դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Ալֆա հեռուստաընկերություն» ՍՊԸ-ի:
«ՍԱՍ գրուպ»-ի իրավաբան Գոհար Ավագյանն armlur.am-ին հայտնեց. «Այս ընկերությունը կոնկրետ մեզանից առաքում է պատվիրել և հաշիվ-ապրանքագրերը դուրս գրելուց հետո դրամական պարտավորությունները չի կատարել»:
Մեզ հաջողվեց կապ հաստատել հեռուստաընկերության ղեկավարության հետ և պարզել ողջ եղելությունը: Պարզվում է՝ ընդդեմ «ՍԱՍ»-ի Արտակի աղմկալի բացահայտումներ են սպասվում:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում
Քնար Մանուկյան, Տիգրան Սարգսյան