
Չինաստանում ձերբակալվել է հասարակական անվտանգության նախկին նախարար Չժոու Յունկանը: Նրա դեմ հարուցվել է Չինաստանի պատմության մեջ ամենախոշոր կոռուպցիոն գործը:
Իշխանությունները կալանք են դրել նրա բանկային հաշիվների, ունեցվածքի և թանկարժեք իրերի վրա, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 14 մլրդ դոլար: Դրանց թվում է 300 վիլա և բնակարան, ավելի քան 60 ավտոմեքենա, հնաոճ իրեր և արվեստի գործեր: Յունկանի հետ մեկտեղ՝ հետախուզվում են նրա մերձավոր ազգականներն ու գործընկերները. տեղեկացնում է «Россия 24»-ը: