ԱՊՀ հակաօդային պաշտպանության ավիացիոն N բազայի պայմանագրով դեռեւս 20 տարի առաջ ռուս օդաչուներին եւ նրանց ընտանիքներին բնակության համար Երեւանի Ավան վարչական շրջանում «վայեննի գարադոկի» տարածք է հատկացվել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վերջերս ռուսների բնակության վայրի զգալի մասը ապօրինաբար օտարվել է: Օրեր առաջ Միքայել եւ Ռշտունի անուններով սեփականատերերը ՀՀ ՊՆ ներկայացուցիչների հետ այցելել են այդ տարածք եւ չափագրումներ արել: Միայն շենքի լիազոր Հովհաննես Հեբոյանին են հայտնել, որ պատրաստվում են տարածքում շինարարական աշխատանքներ սկսել: Դրա համար սեփականատերերը պատրաստվում են օդաչուների ընտանիքներից խլել իրենց միջոցներով կառուցված մանկական հրապարակը, հատել մրգատու այգին, փակել ավտոկանգառը, անգամ ճանապարհի մեծ մասը: Սպաները «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ եթե իրենց խնդիրը դրական լուծում չստանա, «կկտրեն Հայաստան մտնող գազամատակարարումը»: Մանրամասները՝ վաղվա համարում, իսկ տեսանյութը` www.armlur.am կայքէջում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ