
Armlur. am-ը զրուցեց ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանից պարզելու, թե ամիսներ առաջ Հանրապետական կուսակցության կողմից ստացած նկատողությունը ինչպես է զգացել նա իր “կաշվի վրա”: Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցության խորհրդի անդամը կուսակցության կողմից պաշտոնական նկատողություն ստացավ այն բանի համար, որ հանդիպել էր Գագիկ Ծառուկյանի հետ, ապա սուր քննադատական ելույթներ ունեցել ՀՀԿ-ական վարչապետի ու Կառավարության հասցեին: Պարզվեց, որ Այվազյանի “կաշին լավն” է: Համենայնդեպս ինքը այդպես ասաց՝ հավելելով, որ հանրապետականի զայրույթը իր վրա այլ բանի համար է եղել: Մանրամասները տեսանյութում: