Պակիստանի զինվորականները հայտարարել են, որ ոչնչացրել են «Ալ Քաիդայի» ամենավտանգավոր ահաբեկիչներից մեկին: Ադնան Էլ-Շուքրիջումա անունով գրոհայինը սպանվել է Աֆղանստանի սահմանակից Վազիրիստան տարածաշրջանում: Բացի այդ՝ ուժայիններին հաջողվել է լիկվիդացնել հանցավոր խմբավրման ևս երկու անդամի:
Պակիստանի բանակի ներկայացուցչի խոսքով՝ «Ալ Քաիդայի» սպանված ղեկավարը որոնվում էր նաև ԱՄՆ-ի կողմից՝ այդ երկրի դեմ ահաբեկչություն իրականացնելու պատճառով:
Ամերիկյան իշխանությունները այդ գրոհայինին բռնելու դիմաց 5 միլիոն դոլար էին խոստացել: Ամերիկյան հատուկ ծառայությունների տվյալներով՝ Էլ-Շուքրիջուման պատասխանատու էր արտերկրում ահաբեկչությունների համար. տեղեկացնում է РИА Новости-ն: