
Համացանցային ծանոթությունները դժբախտությունների առիթ են դառնում ոչ միայն տարբեր սեռի ներկայացուցիչների միջև:
38-ամյա Գարիկը և 34-ամյա մի տղամարդ, հայտնի սոցիալական ցանցերից մեկում ծանոթանալով, որոշել են հանդիպել վերջինիս տանը: Ջերմ մթնոլորտում սկսված զրույցն առանց ոգելից խմիչքի չի անցել, իսկ պատմությունն ավարտվել է թալանով:
Տանտերը, ուշքի գալով, իրեն կապկպված ու թալանված է հայտնաբերել: