
Ռուս հայտնի երգիծաբան Վլադիմիր Վինոկուրը կողոպտիչների զոհ է դարձել: Մոսկվայում գտնվող նրա նոր տան վրա կատարված ավազակային հարձակման մասին ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել դեկտեմբերի 6-ին՝ առավոտյան ժամը 8-ին:
Գողության մասին հայտնել է շինարարական ընկերություններից մեկի ներկայացուցիչը: Ինչպես տեղեկացրել են իրավապահները, հանցագործները գողացել են դիզելային շարժիչն ու պերֆերատորը:
Ոստիկանությունը պարզել է գողացված իրերի ցանկը, հարուցվել է քրեական գործ. տեղեկացնում է Интерфакс-ը: