ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին՝ Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային խաղի ժամանակ, Հանրապետական մարզադաշտի անվտանգության աշխատակիցները ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանին թույլ չեն տվել ներս մտնել: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ Քարամյանին առաջարկվել է մարզադաշտ մտնել այլ մուտքից: Որքան էլ վերջինս փորձել է ասել, որ ինքը սպորտի փոխնախարարն է, սակայն մարզադաշտի կարգադրիչները անդրդվելի են եղել: Միայն փոխնախարարի վկայականը տեսնելուց հետո են թույլատրել Քարամյանին ներս մտնել պաշտոնյաների համար նախատեսված մուտքից:
Փորձեցինք լուրը ճշտել սպորտի փոխնախարար Արսեն Քարամյանից, որը, բնականաբար, հակառակը պնդեց.  «Օ՜յ, լավ էլի, ես նստել եմ ՎԻՊ կոչվող հատվածում, նորմալ մտել եմ, նորմալ նստել եմ, ինչի՞ մասին եք խոսում»:




Լրահոս