«Սպարտակ»-ի ոճն անհարմար է Յուրա Մովսիսյանի համար. Բուզնիկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին հարձակվող Մաքսիմ Բուզնիկինը կարծում է, որ Հայաստանի հավաքականի և մոսկովյան ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը չի հարմարվում ակումբի նոր մարտավարությանը:

«Մովսիսյանի և Ձյուբայի համագործակցությունն անարդյունավետ էր: Հարձակման սուր  ծայրում երկու տարբեր ոճի ֆուտբոլիստներ ունենալը հնարավորություն է տալիս խաղալ տարբեր մարտավարություններով: Այդ ամենը,  սակայն, չի գործում «Սպարտակ»-ի դեպքում: Մովսիսյանին տարածություն է անհրաժեշտ՝ հարվածների և արագության օգտագործման համար: Սակայն «Սպարտակ»-ը խաղում է այնպիսի ոճով, որն անհարմար է հարձակվողի համար»,- նշել է Բուզնիկինը:




Լրահոս