ՕՍԿԱՆՅԱՆՆ ՈՒ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանի միջանցքում պատահաբար միմյանց են հանդիպել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովն ու ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ պատգամավորները, նկատելով միջանցքում հավաքվածներին, թերեւս ստիպված իրար ձեռք են սեղմել, ջերմ բարեւել, հարցրել միմյանց որպիսությունը: Միջանցքում հավաքվածների թվում են եղել նաեւ մի քանի լրագրողներ, որոնցից մեկը փորձել է ԲՀԿ-ական Օսկանյանին հարց ուղղել: ԱԳ նախկին նախարարը նետել է. «Մնում էր՝ Շարմազանովի ներկայությամբ ինձ հարց տաք», այնուհետեւ հասկանալով, որ նուրբ չարտահայտվեց, շարունակել է իր խոսքը` նշելով, թե կատակ է անում: Իսկ Շարմազանովն էլ շտապել է «պաշտպանել» նախկին կոալիցիոն գործընկերոջը` իր հերթին ասելով, թե հումորը տեղին է:




Լրահոս