Մայիսի 21-ին՝ Բազմազանության երթի ժամանակ, Ավանի մանկապատանեկան համալիր-մարզադպրոցի փոխտնօրեն, ՀՀԿ երիտթեւի Ավանի հանձնախմբի ղեկավար Էդմոն Պետրոսյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել երթը լուսաբանող լրագրող Սիրանույշ Պապյանին: Վերջինս դիմել է ոստիկանություն: Երեկ հայտնի դարձավ, որ խուլիգանը, որը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մերձավորներից է, ոստիկանությունում ներողություն է խնդրել լրագրողից` հայտարարելով, որ հասկացել է իր սխալը, եւ նման վարքագիծ իր կողմից այլեւս չի ցուցաբերվի:
ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ