Րաֆֆի Հովհաննիսյանը Սուքիաս Ավետիսյանի «ճաշակով» չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում քաղաքացիական ժողով էր հրավիրել` վերջիններիս համախմբելու նպատակով: Ժողովին ներկա էին նույն կուսակցության ներկայացուցիչներ և քաղաքացիներ:

ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկվա ժողովին չի էլ հետևել, որովհետև նախընտրել է Սերժ Սարգսյանի և գործարարների հանդիպմանը հետևել:

«Ճիշտն ասած, ոչ էլ նայել ու հետևել եմ: Ինձ ավելի շատ հետաքրքրել է Սերժ Սարգսյանի և գործարարների հետ հանդիպումը և մեր նախագահի ելույթը, ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի ծավալած գուծունեությունը: Ի՞նչ ասեմ, ճաշակի հարց է»,- նշեց ՀՀԿ-ականը` հավելելով. «Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է անընդհատ աչքի ընկնող քայլեր ձեռնարկել, ձևական բաներով աչքի ընկնել և իր դերակատարումը ցույց տալ»:




Լրահոս