Ադրբեջանի զինուժի կողմից նոյեմբերի 2-ին հայկական ուղղաթիռը գնդակոծումը նկարահանած ադրբեջանցի զինվորը պատժվել է. տեղեկացնում է ադրբեջանական AZE.az կայքը: Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարարության մամուլի ղեկավար Վագիֆ Դերգահլին:
Նա հայտարարել է, որ նշված զինծառայողի անձն անմիջապես պարզվել է: «Նրա նկատմամբ լուրջ միջոցներ են ձեռնարկվել: Ուղղակի կա տեղեկատվություն, որը մենք չենք կարող հրապարակել, և խնդրում ենք, որ դրան ըմբռնումով վերաբերվեն», – ասել է Դերգահլին: