Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը փորձում է անել ամեն ինչ, որպեսզի այդ պատվիրակության կազմն առաջիկայում մնա անփոփոխ, ավելին, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները չընդգրկվեն առնվազն հիմնական կազմում, որովհետեւ ՀԱԿ անդամներն իրենց համար կառավարելի չեն, եւ հատկապես նախագահական ընտրությունների համատեքստում մտավախություն ունեն, որ ՀԱԿ-ը լայնորեն կօգտագործի ԵԽԽՎ իր հնարավորությունները: Այս նպատակով նա մի քանի անգամ փորձել է զրույցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ՝ պնդելով, որ որպես ընդդիմություն՝ պատվիրակության կազմում ընդգրկվեն միայն ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն ու «Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Դավիթ Հարությունյանը նշեց, թե չի կարող մեկնաբանել այդ լուրերը, քանի որ պատվիրակությունը կազմում է ԱԺ նախագահը:
ՀՆԱՐ ԵՆ ԳՏՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ