ԲԱՇԽԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորները խմբակցության երեկվա նիստում որոշել են, թե որ հանձնաժողովներում են ներգրավված լինելու: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը լինելու է Եվրաինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովում, Նիկոլ Փաշինյանը՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, Գագիկ Ջհանգիրյանը՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը՝ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը՝ ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովում, իսկ Լյուդմիլա Սարգսյանը՝ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում: ԱԺ կանոնակարգ օրենքը հնարավորություն է տալիս ընդդիմության պատգամավորներին ընդգրկված լինել միաժամանակ 2 մշտական հանձնաժողովում, եւ ՀԱԿ-ը կօգտվի այդ հնարավորությունից: Ինչ վերաբերում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին, ապա ԱԺ կանոնակարգի համաձայն՝ խմբակցության ղեկավարը հնարավորություն ունի չընդգրկվել որեւէ հանձնաժողովում, եւ չի բացառվում, որ նա հենց այդպես էլ վարվի: ՀԱԿ-ն ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովում ներկայացուցիչ չունի:




Լրահոս