Ամերիկացի պատանդը զոհվել է իրեն ազատելու փորձի ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եմենում իրեն ազատելու փորձի ժամանակ զոհվել է ամերիկացի պատանդ, ֆոտոլրագրող Լյուկ Սոմերսը: Պենտագոնի ղեկավար Չակ Հեգելը հայտարարել է, որ օպերացիան անցկացնելու հրաման է տվել անձամբ ԱՄՆ-ի նախագահը, քանի որ հիմքեր կան ենթադրելու, որ պատանդի կյանքը վտանգի տակ է:

Արևմտյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ գրոհի ժամանակ ահաբեկիչները կրակել են Սոմերսի վրա: Նրան հասցրել են ամերիկյան ռազմանավ, որտեղ էլ նա վախճանվել է ստացած վնասվածքներից:

Հայտնի է, որ ահաբեկիչները սպանել են երկրորդ պատանդին, ով ամերիկացի չէր: Նրա քաղաքացիությունը պարզվում է. տեղեկացնում է Россия 24 հեռուստաալիքը:




Լրահոս