
«Կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն ձեւը հրապարակայնության ապահովումն է»:
Նույնիսկ դասագրքերում է գրված, որ կոռուպցիայի դեմ պետք է պայքարել գործով: Այսինքն՝ այն պարզապես պետք է արմատախիլ արվի: Իսկ եթե այն ձեւական ուղղվածություն ունի ու գերազանցապես իշխանական բուրգի ստորին օղակների դեմ է ուղղված, ապա հրապարակայնությունը գործին ոչնչով չի կարող օգնել: Ի վերջո, կարեւորը ոչ թե կոռուպցիայի մասին երբեմն-երբեմն խոսելն է, այլ դրա դեմ պայքարի իրական արդյունքները: Ու քանի դեռ խոշոր շնաձկներ այդպես էլ չեն զոհաբերվում, կաշառակերության դեմ պայքարը կմնա Տ. Սարգսյանի հեռավոր երազանքներից, ինչպես նաեւ վերջինիս ելույթների հիմնական թեմաներից: