
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն ու համաժողովրդական շարժման գրասենյակների ներկայացուցիչներն այսօր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ աշխատանքային խորհրդակցությունն են անցկացրել:
Հանդիպման ընթացքում կուսակցության ներկայացուցիչներն ամփոփել են գրասենյակների կատարած աշխատանքներն ու քննարկել առաջիկայում իրականացվելիք ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաև երկրում ստեղծված տնտեսական իրավիճակին ու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին: