
Գերմանիայի առաջնության 14-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն նվազագույն հաշվով հաղթեց «Հոֆենհայմ»-ին: Դորտմունդյան ակումբի մեկնարկային կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Բունդեսլիգայի պաշտոնական կայքը ներկայացրել է ֆուտբոլիստի վիճակագրությունը և խաղի գնահատականը: Հենրիխ Մխիթարյանը վազել է 11.8 կիլոմետր: Նա կատարել է 36 արագացում, 4 հարված, որոնք շեղ են եղել: Կիսապաշտպանը գնդակին դիպչել է 73 անգամ, կատարել 35 փոխանցում՝ 68.6 տոկոս ճշգրտությամբ: Նա մրցակիցներին շրջանցել է 10 անգամ, ինչը լավագույն ցուցանիշն է երկու թիմերի միջեւ: