ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սա փոսային նորոգում չէ, փոսային նորոգում է, հետո վրայից մի շերտ էլ ընդհանուր ենք անելու»:

Արմեն Գեւորգյան «ՀԺ»

Արմեն Գեւորգյանը լիովին ճիշտ է. իսկապես դժվար է ասել՝ փոսերը նորոգվում են, թե ոչ: Դրանք, ինչ խոսք, մասնակիորեն թարմ տեսք են ստանում, բայց եւ խոռոչն է ավելի մեծանում: Արդյունքում ճանապարհների փոսային նորոգումն առանց դրա ծավալային ընդլայնման չի իրականացվում: Փոսը մեծացնելուց հետո տեւական ժամանակ դրա զբաղեցրած շատ ավելի լայն եւ խորը մակերեսը պահպանվում է: Ամեն ինչ իր տեղն է ընկնում, ասֆալտն էլ փոսն է լցվում, երբ Արմեն Գեւորգյանի նշած վրայի շերտը վերջապես ծածկում է մեծածավալ բացվածքը: Միայն այդ ժամանակ են վարորդները լիարժեք զգում, թե որքան լավ է բարեկարգ փողոցներ ունենալը:




Լրահոս