ԹՄՐԱՄԻՋՈՑ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ժամը 21:10-ին, ոստիկանության Գյումրու բաժնի ծառայողները թմրանյութ պահելու կասկածանքով Կամոյի փողոցի թիվ 42-Ա շենքի մոտից բերման են ենթարկել 25-ամյա մի տղամարդու, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է 5 մլ տարողության ներարկիչ` 5 մլ դեղին գույնի հեղուկով: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից armlur.am-ին հայտնում են, որ բերման ենթարկվածն ասել է, թե հայտնաբերվածը «Պենտալգին» եւ «Կոդետեպ» տեսակի դեղորայքից պատրաստված թմրամիջոց է, որը պատրաստել է իր համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:

Ա. ՇԱԲՈՅԱՆ




Լրահոս