
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Մ17-ից Շիշկերտ տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2-3-րդ կմ երկարությամբ հատվածում տեղի է ունեցել խոշոր ծավալների փլուզում:
Փլուզվել է ճանապարհի հողային պաստառի վերին շեպը: 700 խորանարդ մետր ծավալի ժայռաբեկորները երկկողմանի փակել են ճանապարհի երթևեկելի մասը:
Հաշվի առնելով ժայռաբեկորների խոշոր չափերը՝ նշված ճանապարհահատվածում անհրաժեշտ է կատարել պայթեցման աշխատանքներ, որից հետո «Կապանի ՃՇՇ» ՓԲ ընկերության ճանապարհաշինարարները կմաքրեն ճանապարհը:
Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն