ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի բնակչուհի Շենեն Քուփերը ձերբակալվել է դստեր ավարտական միջոցառման ընթացքում չափից բարձր ծիծաղելու համար: Նրան ազատ են արձակել միայն այն ժամանակ, երբ նա 230 դոլար տուգանք է վճարել: Կինն իրեն անչափ ստորացված է զգացել նման անհեթեթ պատճառով բոլորի ներկայությամբ ձերբակալվելու համար: Ոստիկանության աշխատակիցները հրաժարվել են մեկնաբանել միջադեպը եւ միայն նշել են, որ իրենք նախապես զգուշացրել են ծնողներին, որ բարձր ծիծաղելու դեպքում նրանք կձերբակալվեն եւ կհեռացվեն միջոցառման վայրից:
ԾԻԾԱՂԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ