ԾՆՆԴՅԱՆ ՕՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս լրացավ Էրիկի ծննդյան 24-ամյակը, որը երգիչը նշեց Վրաստանի ճանապարհին. մեկնում էր տուն՝ ծնողների, ընկերների ու հարազատների հետ տարեդարձն անցկացնելու: Ի դեպ, Էրիկը նաեւ Երեւանում է հասցրել նշել իր ծննդյան տոնը. հենց գիշերով հարազատ մարդկանց հետ տորթ են կտրել: Իսկ թե Վրաստանում ինչպիսի տարեդարձ կանցկացնի, Էրիկն ասել չկարողացավ. «Կգնամ, տեղում կորոշենք, ոչինչ նախօրոք ասել չեմ կարող»: Այս տարին կենդանակերպի նշանով Էրիկի տարին է, եւ ինչպես ինքը նշեց, վիշապից միայն լավ բաներ է սպասում: Իսկ մոտ ապագայում՝ արդեն 1 շաբաթից, Էրիկը կսկսի նոր տեսահոլովակի նկարահանման աշխատանքները:




Լրահոս