Մադոննան ժամանել է Ստամբուլ իր համաշխարհային շրջագայության շրջանակներում: Երգչուհու շրջագայությունը սկսվել է մայիսի 29-ին Իսրայելում: 53-ամյա կատարողն ընդհանուր առմամբ կտա 50 համերգ: Նախորդ համաշխարհային շրջագայությանը Մադոննան կարողացել էր 408 միլիոն դոլար հավաքել: TRT.Russian-ի փոխանցմամբ՝ Մադոննան իր երեխաների հետ Թուրքիա է եկել Աբու-Դաբիից: Նրան ուղեկցում է մոտ 200 մարդ` երաժիշտներ, պարողներ, թիկնապահներ, որոնք ժամանել են երեք ինքնաթիռներով: Երգչուհուն բավականին ճոխ ընդունելության են արժանացրել՝ Ստամբուլի օդանավակայանում կարմիր գորգ փռելով: Փոփ աստղի համերգը կկայանա հունիսի 7-ին Turk Telekom Arena մարզահամալիրում: Տոմսերի արժեքը կլինի 50-600 եվրո:
ՄԱԴՈՆՆԱՆ՝ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ