Bugaga.ru կայքը ներկայացրել է 2014թ.-ի ամենաբարձր վարձատրվող աշխատատեղերի թոփ-15-ը:
15-րդ հորիզոնականում Facebook սոցիալական կայքում ծրագրային ապահովման ինժեների աշխատանքն է: Նա վաստակում է 122.838 դոլար:
14-րդ հորիզոնականում Pfizer դեղագործական ընկերության գլխավոր գիտաշխատողի աշխատանքն է. նա վաստակում է 128.164 դոլար:
13-րդ հորիզոնականում Salesforce-ի տեխնիկական աշխատակցի աշխատանքն է, նրանք 12 տոկոսով ավելի շատ են վաստակում, քան մյուս ընկերություններում:
12. Southern California Edison-ի մենեջերը վաստակում է 138.090 դոլար:
11. Procter & Gamble-ի բրենդ մենեջերը վաստակում է 139.982 դոլար:
10. Adobe-ի ավագ ծրագրավորողը վաստակում է 155.450 դոլար:
9. Google-ի ծրագրային ապահովման ավագ ինժեները վաստակում է 159.310 հազար դոլար:
8-րդ հորիզոնականում Autodesk ընկերությունում աշխատանքն է: Այնտեղ միջին աշխատավարձը 128.000 դոլար է:
7. LinkedIn ընկերությունում միջին աշխատավարձը 130.000 դոլար է:
6. Visa Inc-ում ևս բարձր աշխատավարձ են վճարում աշխատակիցներին: Այնտեղ միջին աշխատավարձը 130.000 դոլար է:
5. Juniper Networks ընկերությունում միջին աշխատավարձը 134.218 դոլար է:
4. A.T Kearney ընկերությունում միջին աշխատավարձը 135.000 դոլար է:
3. Booz & Company ընկերությունում միջին աշխատավարձը 140.000 դոլար է:
2. Boston Consulting Group ընկերությունում միջին աշխատավարձը 143.750 դոլար է:
Եվ առաջին հորիզոնականում աշխատանքն է Apogee Medical բժշկական ընկերությունում, որտեղ միջին աշխատավարձը 220.000 դոլար է: