Քաղաքական գործիչների և բիզնեսմենների տարօրինակ սովորույթները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Forbes.ru կայքը կազմել է քաղաքական գործիչների և բիզնեսմենների անսովոր սովորությունները՝ ուտելիքի հետ կապված: Ամերիկացի քաղաքական գործիչները սիրում են սանկցիաներ կիրառել ոչ միայն երկրի կամ մարդկանց հանդեպ, այլև՝ ուտելիքների: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ճաշացանկում բացառությունները մեծ թիվ են կազմում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այնքան էլ պահանջկոտ չէ ուտելիքի հարցում և նախընտրում է իր աշխատասենյակում թեյ խմել:

1

1. 2012թ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշում էր իր 60-ամյակը, և հեռուստաընկերություններից մեկով կադրեր ցուցադրվեցին նրա աշխատասենյակից: Հեռուստադիտողները տեսան, որ կարճ ընդմիջման ժամանակ նա սեղանի տակից հանեց թերմոսը և ինչ-որ բան լցրեց բաժակի մեջ: Նրան թերմոսով նկատել էին նաև ավելի վաղ:

2

2. ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը տանել չէր կարողանում բրոկոլի, և թույլ չէր տալիս այն պատրաստել Սպիտակ տանը: Երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչն է արգելքի պատճառը, ԱՄՆ նախագահը պատասխանեց. «ԵՍ բրոկոլի չեմ սիրում: Ես այն չեմ սիրում՝ սկսած այն ժամանակից, երբ ես փոքր երեխա էի, և մայրս ինձ ստիպեց ուտել այն: Այժմ ես Միացյալ Նահանգների նախագահն եմ և ես այլևս չեմ ուտելու բրոկոլի»:

3

3.  ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբաման, սակայն բրոկոլին ոչ միայն վերադարձրեց ճաշացանկ, այլև այն նույնիսկ  անվանեց իր սիրելի ուտելիքը՝ նրա օգտակար հատկությունների համար: Ընդ որում, Օբամային բազմաթիվ անգամ լուսանկարել են պիցցա, համբուրգեր, սթեյքեր և այլ վնասակար ուտելիքներ ուտելիս:

4

 

4. «Բուլյոն եղնիկի մսից, տապակա եղնիկի մսից, գրեթե թեյ և կոմպոտ եղնիկի մսից»,- այսպես արտահայտվեց Ռոման Աբրամովիչը 2001թ. լրագրողների հետ զրույցում: Նրա ճաշացանկում ամենամեծ տեղը հենց եղնիկից պատրաստված կերակրատեսակներն են զբաղեցնում:

5

5. 1970-ական թթ. Սթիվ Ջոբսը հետաքրքրված էր մի դիետայով, որի ժամանակ թույլատրվում էր ուտել թարմ կամ չորացրած մրգեր: Նա շաբաթներով ուտում էր միևնույն բանը: Ջոբսը կարծում էր, որ ուտելիքի օգտագործման առումով սահմանափակումներն էյֆորիայի զգացում են առաջացնում:

6

6. 2011թ. ամենահայտնի  Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարեց, որ այժմ ուտելու է միայն այն կենդանիների միսը, որոնց անձամբ է սպանել:




Լրահոս