Դեկտեմբերի 7-ին, ժամը 05.36-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ծաղկահովիտ-Սպիտակ հատվածի 21-րդ կմ-ում:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Գրանդ Չերոկի» մակնիշի 34 ԼՏ 806 պետհամարանիշով ավտոմեքենաները:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 21.16-ին ահազանգ է ստացվել, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ» մակնիշի 33 DU 477 և «ՎԱԶ-2121» մակնիշի 15 ՕԼ 479 պետհամարանիշերով ավտոմեքենաները: