Բաքվի Նարիմանովի շրջանի 18-րդ ոստիկանական բաժանմունքից հայտնել են, որ նախկինում դատված Ֆեյզուլլայևը իր քրոջը հասցրել է 87 դանակի հարված: Նախաքննության ընթացքում կալանավորվածը հայտնել է, որ սպանել է ընտանիքի պատվի և արժանապատվության համար: Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ։ Հանցագործության դրդապատճառները դեռ պարզվում են:
























