Ռուս հայտնիների առանձնատները զարմացնում են իրենց շքեղությամբ: Նրանք ոչնչով չեն զիջում հոլիվուդյան աստղերին և ինչ-որ տեղ նույնիսկ առավել են նրանցից:
Ռուս աստղերի ամենաթանկարժեք առանձնատների վարկանիշում առաջատարը երգչուհի Ալլա Պուգաչովայի շքեղ տունն է: Առանձնատան դիզայնով անձամբ զբաղվել է Մաքսիմ Գալկինը: Անշարժ գույքի գործակալներն այս առանձնատունը գնահատում են 500 մլն ռուբլի: Սակայն դիզայնի և հատկապես առանձնատան ներսի հայելիների համար մեծ գումարներ են ծախսվել:
Դիրիժոր Յուրի Բաշմետի առանձնատունը ևս շքեղ է, այն գնահատվում է 400 մլն ռուբլի:
Ռեժիսոր Նիկիտա Միխալկովի առանձնատունը ևս գնահատվում է 400 մլն ռուբլի:
Երգիչ և կոմպոզիտոր Յուրի Անտոնովն իր օրերն անցկացնում է գեղեցիկ ձևավորված առանձնատանը, որը ցանկության դեպքում կարելի է վաճառել 330 մլն ռուբլիով:
Երգիչ Իոսիֆ Կոբզոնի առանձնատունն իր շքեղությամբ չի զիջում Անտոնովի առանձնատանը, սակայն արժեքն ավելի համեստ է՝ 260 մլն ռուբլի: