Հրապարակ. Խուճուճ Էդոյի եղբայր Գրիգոր Մադաթյանը աշխատանքից ազատվել է.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՕԵԿ անդամ Էդուարդ Մադաթյանի` Խուճուճ Էդոյի եղբայր Գրիգոր Մադաթյանը, ով արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալն էր, ազատվել է աշխատանքից: Թերթին հասած լուրերով, նրան ազատել են աշխատանքից, և դա պայմանավորված է խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՕԵԿ օգտին նրա և իր եղբոր` Էդուարդ Մադաթյանի կատարած աշխատանքով ու ապահոված արդյունքներով: ՕԵԿ-ում ակնկալիքներ ունեին, որ հատկապես էրեբունի համայնքում Մադաթյանները կուսակցության համար մեծ թվով ձայներ կբերեն, սակայն սպասելիքները չեն արդարացել: Էդուարդ Մադաթյանը երեկ չի պատասխանել թերթի հարցերին, ասելով, որ Հայաստանում չէ: ԱԻՆ լրատվության վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանը հաստատել է թերթի տեղեկությունը, թե Գրիգոր Մադաթյանը մայիսի 11-ին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել` ,այլ աշխատանքի տեղափոխվելու պատճառովե, իսկ մայիսի 14-ին ազատվել է աշխատանքից: Ի դեպ, Է. Մադաթյանն ու Արմեն Երիցյանը բավական ջերմ ընկերական հարաբերություններ ունեն կամ` ունեին:
 




Լրահոս