Լավատեղյակ աղբյուրների համաձայն,ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այս օրերին բավական լարված ու անորոշ վիճակում է` կապված հունիսի 20-ին խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումների ու քվեարկության հետ: ԱԺ նախագահի անհանգստության պատճառն այն է, թե այդ քննարկումների ժամանակ ինչպես իրեն կդսևորի և ինչպես կքվեարկի ,Բարգավաճ Հայաստանե կուսակցությունը:
Թերթը հիշեցնում է, որ տարածված կարծիքի համաձայն` Հ. Աբրահամյանը ԱԺ նախագահ է դարձել նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի պայմանավորվածությունների արդյունքում և պատասխանատվություն է ստանձնել մինչև նախագահական ընտրությունները թույլ չտալ, որ ԲՀԿ-ի գործունեությունը դուրս գա վերահսկողությունից: Այդ է պատճառը, որ նա անընդհատ հայտարարում է, թե ԲՀԿ-ն ընդդիմություն չէ և ,պառլամենտում շատ համերաշխ իրենց պայմանավորվածությունները պահելու էե: Այնուամենայնիվ, Հ. Աբրահամյանը մտավախություն ունի, որ ԲՀԿ-ն վերջին պահին կորոշի ներկայանալ որպես ընդդիմադիր և կոշտ քննադատության ենթարկել կառավարության ծրագիրն ու դեմ քվեարկել: Թերթը նշում է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ թեև քննադատել է Կառավարության 2007-2012թթ. ծրագրի կատարումը և թերահավատություն արտահայտել նույն կազմով հաջորդ ծրագրի կատարման հաջողության վերաբերյալ, սակայն չի ասել, թե ինչպես են քվեարկելու Տիգրան Սարգսյանի ներկայացրած ծրագրին: