
«Շիրակ կենտրոն»-ը ներկայացրել է Գյումրու անցյալի եւ ներկայի մասին պատմող «Քաղաք» կինոնկարը, որի պատրաստման աշխատանքներն օրերս են ավարտվել: 46 րոպե տևողությամբ կինոնկարը պատրաստվել է Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ և միջոցներով` «Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2013» ծրագրի շրջանակներում: