Բևերլի-Հիլզում ժաճուրդի ընթացքում 78 հազա դոլարով վաճառվել է բեյսբոլիստ Ջո Դի Մաջիոյի սիրային նամակը, որը հասցեագրված է եղել հայտնի դերասանուհի և երգչուհի Մերիլին Մոնրոյին:
Նամակը հասցեագրվել էր այն բանից հետո, երբ Մոնրոն հայտարարել էր նրանից բաժանվելու մտադրության մասին:
Դի Մաջիոն չի ցանկացել բաժանվել Մոնրոյից և նրանից երկրորդ հնարավորություն է խնդրել: «Ես սիրում եմ քեզ և ցանկանում եմ լինել քեզ հետ: Ոչինչ այնպես չեմ ցանկացել, ինչպես քո վստահությունը վերականգնելը»,-գրել է նա: