
Մադրիդի «Ռեալ»-ի և Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության՝ «Սելտա»-ի դեմ խաղի ժամանակ:
«Մոտ օրերս Ռոդրիգեսը բուժզննում կանցնի: Իհարկե, այսպիսի վնասվածքները չեն կարող չտխրեցնել»,- հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին:
Նշվում է, որ Ռոդրիգեսը կարող է բաց թողնել Մարոկկոյում կայանալիք Աշխարհի 2014 թվականի ակումբային առաջնությունը: